ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
18.01.2024
-սեմինար-քննարկում-1.jpg)
2024 թվականի հունվարի 18-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
Զբոսաշրջության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-4-Ն «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188696
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-5-Ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188703
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-6-Ն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188704
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-7-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188698
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-8-Ն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188697
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-9-Ն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188699
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։