ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

23.01.2024

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2024 թվականի հունվարի 23-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը։
2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188722
2024 թվականի հունվարի 18-ի N 60-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188799
2024 թվականի հունվարի 18-ի N 77-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188832
2024 թվականի հունվարի 18-ի N 85-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188835
2024 թվականի հունվարի 18-ի N 88-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188841
2024 թվականի հունվարի 12-ի N 10-Ն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188744
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարություն
https://www.mineconomy.am/page/2769
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6762/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6745/about
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6746/about
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6747/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված ակտիվի սկզբնական արժեքի որոշման և ծախսերի փաստաթղթավորման կարգը, հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6757/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։