ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
05.02.2024

2024 թվականի փետրվարի 5-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-17-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189229
2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-18-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189231
2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-19-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189233
2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-20-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189234
2024 թվականի փետրվարի 1-ի N 155-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189277
2024 թվականի փետրվարի 1-ի N 157-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189279
2024 թվականի փետրվարի 1-ի N 161-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189278
2024 թվականի փետրվարի 1-ի N 165-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189290
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։