ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

20.02.2024

LCIA Seminar Recap | Association of Accountants of Armenia - February 20, 2024

2024 թվականի փետրվարի 20-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2024 թվականի փետրվարի 15-ի N 217-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189750
2024 թվականի փետրվարի 15-ի N 226-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189853
ՀՀ էկոնոմիկայի նախարարի N 01-Ն պաշտոնական պարզաբանում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189857
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարի N 01-Ն և ՀՀ ՊԵԿ նախագահի N 94-Ն համատեղ հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189831
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։