ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
27.02.2024

2024 թվականի փետրվարի 27-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2024 թվականի փետրվարի 23-ի N 242-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189991
2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=189997
2024 թվականի փետրվարի 23-ի N 257-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190036
2024 թվականի փետրվարի 23-ի N 263-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190046
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6938/about
«Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6918/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։