ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

04.07.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի հուլիսի 4-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահներ Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի հունիսի 26-ին ընդունված ՀՕ-200-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179802
2023 թվականի հունիսի 26-ին ընդունված ՀՕ-201-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179804
2023 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179750
2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179767
2023 թվականի հունիսի 29-ի N 1077-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179820
ՀՀ էկոնոմիկայի նախարարի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնական պարզաբանումը
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179544
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
https://www.e-draft.am/projects/5933/about
«Առևտրի և ծառայությունների մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
https://www.e-draft.am/projects/5925/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ բոլոր իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։