ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

26.03.2024

Օրենսդրական խորհրդատվություն I Պրակտիկ հաշվապահություն

2024 թվականի մարտի 26-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2024 թվականի մարտի 21-ի N 392-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191005
2024 թվականի մարտի 21-ի N 398-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191011
2024 թվականի մարտի 12-ի N 88-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190908
2024 թվականի մարտի 12-ի N 89-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=190910
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/7012/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/7013/about
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/7009/about
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/7002/about
«ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/7022/about
«Սկսնակ և փոքր ձեռներեցներին աջակցության միջոցառումները հաստատելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/7027/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։