ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
02.04.2024

2024 թվականի ապրիլի 2-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-125-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=191230
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-95-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191146
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-96-Ն «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191154
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-97-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191160
Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-104-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191156
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-105-Ն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191166
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-106-Ն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191168
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-107-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191153
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-108-Ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191159
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-109-Ն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191164
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-110-Ն «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191147
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-111-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191148
2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված ՀՕ-112-Ն ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191162
2024 թվականի մարտի 28-ի N 420-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191233
2024 թվականի մարտի 28-ի N 438-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191236
ՀՀ ԿԲ ուղղված պաշտոնական հարցում
2024 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԿԲ ուղղված թիվ Կ-01
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/7052/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/7063/about
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/7055/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ԿԲ ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։