ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

16.04.2024

Օրենսդրական խորհրդատվություն

2024 թվականի ապրիլի 16-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ
2024 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-129-Ն «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191588
2024 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-130-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191586
2024 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-131-Ն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191587
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթ
2024 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-132-Ն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191593
2024 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-133-Ն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191594
2024 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-134-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191589
2024 թվականի ապրիլի 12-ի N 485-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191715
ՀՀ ՊԵԿ նախագահի հրաման
2024 թվականի ապրիլի 10-ի N 415-Ն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191710
ՀՀ ՊԵԿ ուղղված պաշտոնական հարցումներ
2024 թվականի մարտի 4-ին ՀՀ ՊԵԿ ուղղված թիվ Պ-08
2024 թվականի մարտի 16-ին ՀՀ ՊԵԿ ուղղված թիվ Պ-11
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և հաշվային պլանի կիրառման հրահանգի նախագիծ
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված պաշտոնական հարցումները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։