ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

07.05.2024

Օրենսդրական խորհրդատվություն

2024 թվականի մայիսի 7-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված ՀՕ-145-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ
2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված ՀՕ-142-Ն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված ՀՕ-143-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի ապրիլի 12-ին ընդունված ՀՕ-146-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի մայիսի 2-ի N 626-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 2-ի N 644-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 2-ի N 647-Ն ՀՀ ԿՈ
2023 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԳՄՍՆ ուղղված թիվ Կ-02
2024 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՏԿԵՆ ուղղված թիվ ՏԿՀ-01
2024 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ԱՍՀՆ ուղղված թիվ Ա-01
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, ինչպես նաև ՀՀ լիազոր մարմիններին ուղղված պաշտոնական հարցումները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։