ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
11.07.2023

2023 թվականի հուլիսի 11-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահներ Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ կառավարության որոշումն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի հուլիսի 6-ի N 1085-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180006
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5952/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5963/about
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5957/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ կառավարության որոշումն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։