ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
30.05.2024

2024 թվականի մայիսի 30-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2024 թվականի մայիսի 2-ի ընդունված ՀՕ-213-Ն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը
2024 թվականի մայիսի 2-ի ընդունված ՀՕ-214-Ն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի մայիսի 2-ի ընդունված ՀՕ-215-Ն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի մայիսի 2-ի ընդունված ՀՕ-216-Ն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի մայիսի 2-ի ընդունված ՀՕ-217-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի մայիսի 2-ի ընդունված ՀՕ-218-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
Երևան քաղաքի ավագանու որոշում
2024 թվականի մայիսի 14-ի N 142-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարի հրաման
2024 թվականի մայիսի 21-ի N 08-Ն
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։