ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

04.06.2024

Օրենսդրական խորհրդատվություն

2024 թվականի հունիսի 4-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2024 թվականի մայիսի 22-ին ընդունված ՀՕ-229-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2024 թվականի մայիսի 30-ի N 797-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 30-ի N 798-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 30-ի N 801-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 30-ի N 810-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 30-ի N 814-Ն ՀՀ ԿՈ
2024 թվականի մայիսի 30-ի N 825-Ն ՀՀ ԿՈ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին
«Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։