ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

09.07.2024

Հարկային խորհրդատվություն

2024 թվականի հուլիսի 9-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Սեմինարին մասնակցեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Գոհար Փարսադանյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց մի շարք իրավական ակտեր և իրավական ակտերի նախագծեր, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։