ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
25.07.2023

2023 թվականի հուլիսի 25-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից ու ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի հուլիսի 13-ի N 1152-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180357
2023 թվականի հուլիսի 20-ի N 1216-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180582
Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N 1061-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180503
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6012/about
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5998/about
Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 8471 30 000 0, 8517 11 000 0, 8517 13 000 0, 8517 14 000 0 և 8517 18 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6003/about
Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6004/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ կառավարության որոշումներն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։