ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

01.08.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի օգոստոսի 1-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը.
2023 թվականի հուլիսի 27-ի N 1276-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180811
2023 թվականի հուլիսի 27-ի N 1287-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180889
ՀՀ ՊԵԿ նախագահի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180907
ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված N 2 պաշտոնական պարզաբանումը
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180665
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։