ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

08.08.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի օգոստոսի 8-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի հուլիսի 12-ին ընդունված ՀՕ-251-Ն «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180951
2023 թվականի օգոստոսի 3-ի N 1320-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181030
2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181089
2023 թվականի օգոստոսի 3-ի N 1333-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181097
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի և ՀՀ բնապահպանության նախարարի համատեղ հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180984
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6061/about
Ռիելթորական գործունեության մասին, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/6073/about
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6075/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների և նախագծերի վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։