Օրենսդրական և ծրագրային սեմինար

06.06.2026

Հունիսի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում, Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը։
Ներկաներին ողջունեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր, Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը և շնորհավորեց «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի աշխատակից, Ասոցիացիայի անդամության թեկնածու Միլենա Սուքիասյանի ծննդյան տարեդարձը։
Այնուհետև Վահագն Համբարձումյանը վարեց սեմինարի հիմնական մասը՝ ներկայացնելով օրակարգային հարցերը։
Շարունակելով օրակարգային հարցերը՝ Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը, Անի Անդրանիկյանը և անդամ Գեորգի Գասպարյանը վարեցին սեմինարի երկրորդ մասը։
Սեմինարի ընթացքում Ասոցիացիայի անդամները հնչեցրին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր և ստացան պատասխաններ, ինչն էլ նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության միջոցով մշակել ոլորտային խնդիրների համատեղ լուծումներ։