Օրենսդրական և ծրագրային սեմինար

07.11.2026

Օրենսդրական և ծրագրային սեմինար

Նոյեմբերի 7-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար-քննարկումը։
Ներկաներին ողջունեց և սեմինարի հիմնական մասը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։
Այնուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը և Սյուզաննա Մեսրոպյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ Ռիմա Հայրապետյանը վարեցին սեմինարի եզրափակիչ հատվածը, որն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով։
Քննարկման ընթացքում Ասոցիացիայի անդամները բարձրացրին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր և ստացան պատասխաններ։
Քննարկումը նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը և ոլորտային խնդիրների համատեղ լուծումների մշակմանը։

Նկարներ և տեսանյութեր