Օրենսդրական և ծրագրային սեմինար
28.06.2025
Հունիսի 28-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը և Սիրանուշ Ներսիսյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին մասնագիտական, գործառութային, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր։ Սեմինարը նպաստեց մասնագետների միջև արդյունավետ համագործակցության միջոցով մշակել ոլորտային խնդիրների համատեղ լուծումներ։