Օրենսդրական և ծրագրային սեմինար քննարկում

11.12.2023

Legislative and Policy Seminar-Discussion

2023 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին և պարզաբանվեցին հարկ վճարողների տարեկան հաշվետվությունների հետ կապված օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր:
Մարզերի անդամ հաշվապահները սեմինարին մասնակցեցին առցանց ռեժիմում։
Սեմինարը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի խորհրդի անդամ Սիրանուշ Ներսիսյանը։