Փետրվարի 8-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

10.02.2025

Փետրվարի 8-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը

Փետրվարի 8-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում Ասոցիացիայի անդամ հաշվապահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար քննարկումը, որը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Արտակ Մարգարյանը։
Սեմինարին ներկա էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանը։
Վերջինս ներկայացրեց անդամ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված Ասոցիացիայի կողմից որդեգրված ռազմավարությունը և տեսլականը։
Սեմինարի ընթացքում պարզաբանվեցին հարկ վճարողների սպասարկման որակի հետ կապված կազմակերպչական, օրենսդրական և ծրագրային մի շարք հարցեր: