Փոխարկելի փոխառության պայմանագրով բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման պայմանների մասին
23.06.2025
Հարգելի գործընկերներ․
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումներով՝ սահմանվել են փոխարկելի փոխառության պայմանագրով ներգրավված փոխառության դիմաց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ: Մասնավորապես, փոխարկելի փոխառության պայմանագրով փոխառու հանդիսացող բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր։ Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը սահմանվում է պայմանագրի կնքման պահին:
Փոփոխությունը տարածվում է 2025 թվականի հունիսի 12-ից հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։