Փոփոխություն՝ աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսական ոլորտի աջակցության ծրագրում

04.11.2025

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգում։
Մասնավորապես, նախատեսվել է թույլատրել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում՝ այս կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն՝ ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։