Փոփոխություններ՝ ագրոպարենային ոլորտի աջակցության ծրագրում
23.09.2024
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ։
Մասնավորապես, սահմանվել է, որ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի՝ 12, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում: Բարձրացվել են նաև լիզինգով ձեռքբերվող սարքավորումների արժեքային շեմերը, սահմանվել են կանխավճարի սուբսիդավորումն իրականացնելու ընթացակարգը և սուբսիդավորված գումարների վերադարձման հիմքերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։