Փոփոխություններ անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար տրամադրվող աջակցության ծրագրում

07.04.2026

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագրում: Որոշման համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 5-ից հանվել են ծրագրից օգտվելու համար սահմանված որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, այսուհետ գործատուները ծրագրին մասնակցելու իրավունք կունենան՝ անկախ կառավարության սահմանած ոլորտներում գործունեության իրականացման նվազագույն տևողությունից և աշխատողների նվազագույն թվաքանակից: Բացի այդ, բարձրացվել է նաև շահառուին վճարելու համար գործատուին տրամադրվող աջակցության գումարի չափը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։