Փոփոխություններ` առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրում

20.07.2026

Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագրում։ Մասնավորապես, սահմանվել է, որ աջակցությունը տրամադրվելու է նաև հուլիս ամսվա ընթացքում կատարված արտահանումների համար։ Միաժամանակ, ընդլայնվել է ապրանքատեսակների ցանկը, որոնց արտահանման դեպքում տնտեսվարողներն ունեն ծրագրից օգտվելու հնարավորություններ։ Հստակեցվել է նաև սահմանված պահանջների խախտումներով ստացված փոխհատուցումը տնտեսվարողի կողմից չվերադարձվելու դեպքում, դրա վերադարձման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։