Փոփոխություններ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողների հաշվառման և ԱԱՀ-ի գումարների վճարման կարգերում
07.09.2026
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշումներով փոփոխություններ են կատարվել առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկային մարմնում հաշվառման և ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգում։
Մասնավորապես, նշված կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների, վերանայվել են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգի (e-VAT համակարգով) կիրառության դեպքերը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի շրջանակներում մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։