Փոփոխություններ առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերում

12.05.2026

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձանց խմբերում։ Մասնավորապես, 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա են լինելու նաև հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միացած մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք (վարորդներ), օրենքով սահմանված խմբերում ընդգրկված ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները։
Հստակեցվել են նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրավճար վճարող հանդիասանալու վերաբերյալ կարգավորումները՝ կապված գործելու կարգավիճակի, ինչպես նաև 65 տարին լրանալու հետ։ Բացի այդ վերանայվել են նաև գործատուների կողմից աշխատողների համար ապահովագրավճարների կատարման կարգավորումները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։