Փոփոխություններ ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգում
16.06.2026
Հարգելի՛ գործընկերներ․
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 մլն. ՀՀ դրամի շեմը, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ իրականացվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո պարտավոր են հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները։ Միաժամանակ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներառող հարկային տարիների ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարած և հարկային մարմնին ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու նշված հայտարարությունը և օգտվելու ավելացված արժեքի հարկի գումարների հաշվանցման հնարավորությունից։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։