Փոփոխություններ ազատ տնտեսական գոտու շահագործման պայմաններում և շահագործողների եկամուտների հարկման կարգում
23.07.2024
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով 2024 թվականի հուլիսի 18-ից սահմանվել է, որ ազատ տնտեսական գոտու շահագործողները շահութահարկի վճարումից ազատվում են՝ ՀՀ տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից՝ ՀՀ աղբյուրներից կամ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով։ Սահմանվել են նաև եկամտի այն տեսակները, որոնց մասով շահութահարկի վճարումից ազատման արտոնությունը չի կիրառվում։
Միաժամանակ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է նաև ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեության տեսակները, ինչպես նաև հստակեցվել են ազատ տնտեսական գոտու շահագործման պայմանները։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։