Փոփոխություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող գործունեությունից հարկերի հաշվարկման դրույքաչափերում և կարգում
04.01.2025
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով ՀՀ կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից շրջանառության հարկի հաշվարկման դրույքաչափը սահմանվել է 1%։
Միաժամանակ, շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով, սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվողների անհատույց ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ համարելու առանձին կարգ։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։