Փոփոխություններ՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևում

15.08.2023

Բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ | Environmental tax and nature use fees

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի համատեղ հրամանի՝ փոփոխվել է բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում բնօգտագործման վճարի նոր օբյեկտի սահմանման հանգամանքով։ Հաշվարկի փոփոխված ձևը կիրառվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։