Փոփոխություններ՝ գյուղատնտեսական ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում

25.07.2025

Փոփոխություններ՝ գյուղատնտեսական ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։
Մասնավորապես սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2025 թվականին ներգրավվող վարկերի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Սահմանվել է նաև, որ 2022-2023 թվականներին խաղողի մթերման նպատակով ներգրավված վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և վարկերի մայր գումարների մարման ժամկետները՝ ֆինանսական կառույցների համաձայնությամբ, որոշմամբ սահմանված պայմանով կարող են երկարաձգվել։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։