Փոփոխություններ` հաշվարկային փաստաթղթերի չեղարկման կարգավորումներում
17.11.2026

Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել հաշվարկային փաստաթղթերի չեղարկման կարգավորումներում։ Արդյունքում, 2027 թվականի հունվարի 1-ից սկսած չեղարկված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվող նոր հարկային հաշվում նշվելու են չեղարկված այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որի փոխարեն դուրս է գրվում նոր հարկային հաշիվը։
Սահմանվել է նաև չեղարկված հարկային հաշվի փոխարեն դուրսգրվող հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների լրացման կարգը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
