Փոփոխություններ հիպոտեկային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման ընթացակարգում
02.07.2024
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն` փոփոխություններ են կատարվել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման ընթացակարգում։ Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվության ներկայացմանը այն դեպքում, երբ անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ինչպես նաև ավել վերադարձված եկամտային հարկի գումարները՝ ՀՀ պետական բյուջե վերադարձնելու կարգին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։