Փոփոխություններ հսկվող ապրանքների վերաբերյալ փորձագիտական եզրակացության կազմման և ՊԵԿ ներկայացման կարգում
30.12.2025
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2025 թվականի դեկտեմբերի 20-ից փոփոխություններ են կատարվել հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ռազմական նշանակության արտադրանքի մասնագիտական փորձաքննության անցկացման և փորձագիտական եզրակացության կազմման և ներկայացման կարգում։ Մասնավորապես, սահմանվել է, որ փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները փորձաքննության արդյունքում որպես երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքներ որակված ապրանքների մասով փորձագիտական եզրակացությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում վերջինիս պահանջի առկայության դեպքում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։