Փոփոխություններ լրացուցիչ և երկարացված արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների, ինչպես նաև ծանր, վնասակար համարվող պաշտոնների ցանկերում
19.09.2023

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշման համաձայն լրացումներ են կատարվել ամենամյա լրացուցիչ արձակուրդի, երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների, ինչպես նաև ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերում։ Նշված ցանկերում ներառվել են մասնավորապես տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնների, տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպությունների մի շարք պաշտոններ։ Փոփոխությունները տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։