Փոփոխություններ մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում

03.06.2025

Հարգելի գործընկերներ.
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանվել է, որ պաշտպանվող յուրաքանչյուր անձի` տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):
Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով: Նշված պահանջները խախտելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն, ինչպես նաև, օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երկու կամ ավելի անգամ այդ պահանջները չկատարելը հանգեցնում է տվյալ կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման։
Միաժամանակ, 2026 թվականի հունվարի 1-ից մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիայի համար սահմանվել է հաշվետվության պահանջ, լիցենզիա տալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանվել է բազային տուրքի 3000-ապատիկի չափով՝ ներկայիս 500-ապատիկի փոխարեն, խստացվել է գործող վարչական պատասխանատվությունը, ինչպես նաև սահմանվել է նոր վարչական պատասխանատվություն։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։