Փոփոխություններ` մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության ծրագրում

08.09.2025

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության ծրագրում։ Մասնավորապես կրկնակի փաստաթղթավորումից խուսափելու նպատակով՝ սահմանվել է, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև կնքված պայմանագիր և հանդիսանում են բավարար իրավական հիմք՝ Գանձապետարանի ստորաբաժանմանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ներկայացման պահանջը իրականացնելու նպատակով։
Փոփոխությունները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։