Փոփոխություններ օրինապահ հարկ վճարողների հավաստագրման կարգում
13.02.2024

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշներում և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգում։ Մասնավորապես, հավաստագրի համար տնտեսավարողը կարող է դիմել, եթե ի թիվս այլ չափանիշների, դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթներ։ Միաժամանակ, սահմանվել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի նոր ձև` լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար։
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2024 թվականի ապրիլի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։