Փոփոխություններ օտարերկրյա քաղաքացիներին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման կարգում
17.09.2026
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն այդ անձանց փոխհատուցելու կարգում: Մասնավորապես, սահմանվել է, որ ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը օտարերկրյա անձին, վերջինիս նախաձեռնությամբ, կարող է իրականացվել ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորի միջոցով։
Սահմանվել է նաև օպերատորի ընտրության կարգը և ժամկետները, ինչպես նաև օպերատորի միջոցով ԱԱՀ-ի վերադարձի համար գնումների նվազագույն չափը:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։