Փոփոխություններ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի ստուգաթերթերում

13.04.2023

սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառ I import of agricultural products

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2023թ.-ի մարտի 31-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում կատարվել են փոփոխություններ։ Փոփոխությունները մասնավորապես վերաբերվում են ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողությանը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։