Փոփոխություններ՝ շահութահարկով հարկման նպատակով որոշ ծախսատեսակների հաշվառման կարգում
27.04.2023

Հարգելի գործընկերներ.
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով որոշ ծախսատեսակների հաշվառման կարգում կատարվել են փոփոխություններ, որոնք տարածվում են 2022թ.-ի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է շենքերը, շինությունները, բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցնելու դեպքերում դրանց սկզբնական և հաշվեկշռային արժեքների որոշմանը, ինչպես նաև գործառնական վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի նվազեցման կարգին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։