Փոփոխություններ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման օրենսդրական կարգավորումներում

12.06.2024

Շրջիկ առևտրի կետեր I Հարկային խորհրդատվություն

Հարգելի գործընկերներ․
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 21-ից շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն կարող է իրականացվել ոչ միայն Երևան քաղաքի վարչական տարածքում, այլ նաև ՀՀ մյուս համայնքների վարչական տարածքներում։
Նշված գործունեությունն իրականացվելու է սահմանված կարգով տրամադրվող թույլտվությունների հիման վրա, որոնց տրամադրման համար սահմանվել է տեղական տուրք։ Միաժամանակ, փոփոխություն է կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, որով վարչական տուգանք է սահմանվել համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելու համար թույլտվության սահմանված պայմանները չպահպանելու համար։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։