Փոփոխություններ տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի վճարման կարգում և ժամկետներում

03.03.2026

Հարգելի գործընկերներ.
Փոփոխություններ են կատարվել ՀՀ տարածք մուտք գործող ՀՀ-ում չգրանցված տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի վճարման կարգում և ժամկետներում։ Այսուհետ ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական և ճանապարհային հարկերի վճարման ժամկետը սահմանվում է մինչև ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող 15-րդ օրը ներառյալ, իսկ այդ ժամկետից շուտ ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում՝ մինչև ելքի պահը։
Միաժամանակ, այն անձինք, ովքեր ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) տրանսպորտային միջոցներով ՀՀ սահմանով մուտք գործելուց հետո վերադառնում են՝ ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում չլքելով սահմանային անցման կետում տեղակայված մաքսային հսկողության գոտու տարածքը, չեն վճարի ճանապարհային հարկ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։