Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման նոր կարգի մասին

25.12.2023

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման նոր կարգի մասին I urban development

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունիսի 5-ից ուժի մեջ է մտնելու քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման նոր կարգը, որով մասնավորապես, սահմանվել են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման, մասնագետների թեստավորման կարգերը և լիցենզավորման ու որակավորման ձևերը։ Միաժամանակ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության մի շարք որոշումներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։