Սահմանափակումներ՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարի փոխհատուցման կարգում

17.06.2024

Շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցում

Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից ֆիզիկական անձանց բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարի պետական բյուջեից փոխհատուցման հետ կապված կիրառվելու են սահմանափակումներ:
Դա նշանակում է, որ շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ կազմակերպության նկատմամբ կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված որոշակի իրավախախտումների առկայության դեպքերում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների մասով պետական բյուջեից փոխհատուցում չի տրամադրվելու։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։