Սահմանվել է ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասով իրավասու (լիազորված) մարմին
22.07.2024
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասով իրավասու (լիազորված) մարմինը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է։ Սահմանվել է, նաև, որ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերության և լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող դրույթներ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։