Շիրակի մարզ

23.10.2026

Շիրակի մարզ

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Շիրակի մարզ՝ հանդիպելու Արթիկ քաղաքում գործող «Արթ Պրոգրես» Հաշվապահական Կենտրոնի և վերջինիս «Մարալիկ» մասնաճյուղի անդամներին` տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիայի կողմից գրասենյակի երկարամյա աշխատակից, տնօրեն Նազելի Կակոսյանին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեց գրքային նվեր՝ արժևորելով նրա մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։

Նկարներ և տեսանյութեր